Jump to content

ՀՍՀ/ԼԱԶՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶՅԱՆ Իոսիֆ (Հովսեփ) Գերասիմի 10(22). 6.1888, Ախալցխա 18.3.1943, հեղափոխական գործիչ, լրագրող: ՍՄԿԿ անդամ 1907-ից: Ախալցխայի ս-դ. խմբակի անդամ (1905): 1908-ին զորակոչվել է բանակ: 1913-ին Ռուսաստանից անցել է Գերմանիա, կապեր հաստատել գերմ. ս-դ-ների հետ: 1917-ին վերադարձել է Ռուսաստան: 1918-ին նշանակվել է «Կավկազսկայա կրասնայա արմիա» («Кавказская красная армия») թերթի պատասխանատու քարտուղար: Մասնակցել է ՌԿ(բ)Կ VIII (1919-ի մարտ) համագումարին: 1921-ի փետր. 7-ին նշանակւլել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Եղել է «Չեզոք գոտու» ապստամբության պատասխանատու ղեկավարը, 1921-ի հունիսին մասնակցել Զանգեգուրի ազատագրմանը: 1922-ին սովորել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ում: 1923-30-ին եղել է կուսակցության Մոսկվայի կոմիտեի բյուրոյի անդամ, մամուլի բաժնի վարիչ, «Ռաբոչայա Մոսկվա» («Рабочая Москва») թերթի և «Ռաբոչե-կրեստյանսկի կորրեսպոնդենտ» («Рабоче-крестьянский корреспондент») ամսագրի պատասխանատու խմբագիր: 1934-1937-ին, որպես Սովետական Միության հեռագրական գործակալության թղթակից, աշխատել է Լոնդոնում, 1937-ին նշանակվել է ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի մանկավարժական-ուսումնական բաժնի վարիչ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (առաջինը ՀՍՍՀ-ում):