ՀՍՀ/ԼԱԶՈ
ԼԱԶՈ (Ղազարյան Հակոբ Գրիգորի) (1869, ք. Բայազետ, Արևմտյան Հայաստան —2.4.1926, Թիֆլիս), հայ գրող, մանկավարժ: Կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել ուսուցչությամբ: Տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել պարբերականների: Հրատարակվել են Լ-ի «Գոլլե» (1890), «Ֆերո» (1892) պատմվածքները, «Խունխոր» (1893) վեպը, «Յա դաստ» (1904) վոդևիլը, «Թասիբ» (1899, Բայազետցի ծածկանունով), «Քուրդ Ջասմի պատմությ՜ունը» (1923) վիպակները, որոնք արտացոլում են քուրդ ժողովրդի կյանքը, կենցաղը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը: Լ-ի սցենարով նկարահանվել է «Զարե» (1926) ֆիլմը: 1921-ին Լ. կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը, որը քրդական դպրոցներում օգտագործվել է մինչև 1928-ը: Լ. մշակութային մեծ աշխատանք է կատարել քուրդ բնակչության շրջանում: Հաջին Ջնդի
