Jump to content

ՀՍՀ/ԼԱԶՈՒՐԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶՈՒՐԻՏ (ուշ լատ. lasur—կապույտ քար), միներալ: Քիմ. կազմը՝ (Na, Ca)8[(SO, Տ, Cl)2 (AlSiO₄)6]: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հոծ հատիկավոր զանգվածներ: Կարծրությունը՝ 5,56,0, խտություսը՝ 2380—2420 կգ/մ³: Գույնը՝ կապույտ, կանաչավուն-երկնագույն: Հանդիպում է մետամորֆային կրաքարերի՝ ալկալային, իսկ ավելի հազվադեպ՝ թթու մագմատիկ ապարների հետ կոնտակտում: Ամենախոշոր հանքավայրը հայտնի է արտասահմանում՝ Աֆղանստանում (Բադախշան), ՍՍՀՄ-ում՝ Անդրբայկալում և Տաջիկստանում: Օգտագործվում է որպես զարդաքար, գեղանկարչության մեջ՝ բարձրորակ կապույտ ներկ (ուլտրամարին) ստանալու համար: