ՀՍՀ/ԼԱԶՈ ՍԵՐԳԵՅ
ԼԱԶՈ Սերգեյ Գեորգիևիչ (1894--1920), քաղաքացիական պատերազմի հերոս: Կոմկուսի անդամ 1918-ից: Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ-ում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1916-ին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն: 1917-ին ընտրվել է Սովետների համասիբիրական I համագումարի պատգամավոր: 1918-ի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար: Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը: 1920-ի հունվարին, երբ Պրիմորիերւմ տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լ. նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ: Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկում ճապոնացիներին անցնելուց հետո, Լ. Ա Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին: Լ-ին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում
Երկ. Дневники и письма, Владивосток, 1959.
Գրկ. Кушанов А. И., С.Г.Лазо, в кн. Этих дней не смолкнет слава, Владивосток, 1966.
