ՀՍՀ/ԼԱԹԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԹԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում: 1860-ին ունեցել է հոծ հայ բնակչություն, մոտ 300 ընտանիք, սակայն նույն տարին Բաղեշի շեյխերը, ձեռք բերելով ապօրինի հրովարտակ, կարողացել են տիրանալ գյուղին, իսկ հայերը, չդիմանալով ծանր հարկապահանջությանը, աստիճանաբար լքել, հեռացել են: 1909-ին կար 80 ընտանիք հայ բնակիչ: Լ-ում գտնվել են X դ. արձանագրություններ: Գյուղն ուներ եկեղեցի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:
