ՀՍՀ/ԼԱԼՎԱՐԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԼՎԱՐԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է 1944-ին, Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Լամբալու գյուղի կոլտնտեսության հիմքի վրա: Հողային ընդհանուր տարածությունը 1377 հա է, որից գյուղատնտ. արտադրության համար օգտագործվում է 1213 հա, այդ թվում խաղողի այգիների համար՝ 256 հա, պտղատու այգիների՝ 172 հա, վարելահողերի՝ 55 հա, խոտհարքի՝ 17 հա, արոտավայրերի՝ 713 հա: Զբաղվում է նաև անասնապահությամբ. 1975-ին տնտեսությունն ուներ 241 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից կով՝ 73: Տնտեսությանը կից գործում է գինու գործարան: 1975-ին հիմնական ֆոնդերը կազմել են 5595,3 հզ. ռ., որից արտադրական ֆոնդեր՝ 3430,5 հգ. ռ.:
