Jump to content

ՀՍՀ/ԼԱԼՎԱՐ ԱՎԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԼՎԱՐ, ավան Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդ գետի աջ ափին, շրջկենտրոնից մոտ 15 կմ հյուսիս-արևմուտք: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է առավելապես շամպայն գինիների հումքի արտադրությամբ: Կա գինու գործարան: Ունի միջնակարգ և տարրական դպրոցներ, ակումբ, երկու գրադարան, երկու մսուր-մանկապարտեգ, կինո, բուժկայան: