Jump to content

ՀՍՀ/ԼԱԼՎԱՐ ԼԵՌՆԱԶԱՆԳՎԱԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԼՎԱՐ, լեռնազանգված Հայկական ՍՍՀ-ում Վիրահայոց լեռների արևելյան մասում: Բարձրությունը 2544 մ է: Բաղկացած է յուրայի հրաբխանստվածքային և միոպլիոցենի հրաբխային գոյացումներից: Կատարային մասը հարթ է, տեղ-տեղ՝ ալիքավոր: 2000—2200 մ վրա կան քարափներ, ժայռեր, սողանքներ ու աղբյուրներ: Հվ. և հվ-արլ. լանջերը խիստ մասնատված են, մերկ ու ժայռոտ: Մյուս լանջերն ունեն միջին մասնատվածություն և անտառածածկ են: Գագաթնամերձ շրջանում ալպյան և ենթալպյան բուսածածկույթ է: Լ-ից սկիզբ են առնում Աղբյորփի, Շուլավեր, Բոլնիս, Կաճաճկուտ և այլ գետակներ: Հվ. և հվ-արլ. լանջերին կան պղնձի ու բազմամետաղների հանքավայրեր: