Jump to content

ՀՍՀ/ԼԱԽՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԽՏԻ, հայկական ժողովրդական հնագույն խաղ: Խաղում են 2 խմբով՝ հարձակվողներ և պաշտպանվողներ: Հրապարակի կենտրոնում գծվում է շրջանագիծ: Պաշտպանվող խմբի խաղացողները մտնում են շրջանագծի մեջ, գոտիները դասավորում շրջանի ներսում և յուրաքանչյուրը կանգնում է իր գոտու մոտ և թույլ չի տալիս հարձակվողները վերցնեն այն: Այն դեպքում, երբ հարձակվողները տիրում են գոտիներին, հարվածում են պաշտպանվողներին: Վերջիններս աշխատում են խփել հարձակվողներից որևէ մեկին և նրանց հետ փոխել դերերը: Եթե հարձակվողներին հաջողվում է դուրս բերել գոտիները, այդ դեպքում նրանք գոտիներով հարվածում են պաշտպանվողներին այնքան ժամանակ, մինչև մեկն ու մեկին ոտքով խփեն: Լ. ունեցել է մի քանի տարբերակներ: Տարոնում Լ. խաղացել են հարսանիքների ժամանակ: