Jump to content

ՀՍՀ/ԼԱԿԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԿԵՐ, ղազիղումուխներ, Դաղստանի բնիկ ժողովուրդներից: Ապրում են Դաղստանի ԻՍՍՀ լեռնային, մասամբ՝ հս. հարթավայրային շրջաններում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ-ում՝ 86 հզ. մարդ, որից 72,2 հզ.՝ Դաղստանի ԻՍՍՀ-ում (1970): Խոսում են չակերեն, նաև՝ ադրբեջաներեն ու ռուսերեն: Հավատացյալ Լ. սուննի մահմեդականներ են: Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ, ունեն զարգացած խեցեգործություն և ոսկերչություն: Սովետական իշխանության տարիներին զարգացել է Լ-ի մշակույթը, արվեստն ու գիտությունը:

Լ. Պետրոսյան