ՀՍՀ/ԼԱԿԵՐԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԿԵՐԵՆ, լակ ժողովրդի լեզուն: Պատկանում է իբերա-կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան խմբին: Խոսվում է Դաղստանի ԻՍՍՀ-ի առանձին շրջաններում: Խոսողների թիվը՝ մոտ 82,2 հզ. (1970): Ունի 5 հիմնական բարբառ, որոնցից Կումուխյանը ընկած է գրական Լ-ի հիմքում: Բաղաձայնական համակարգը հարուստ է: Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր: Բայական կարգերում առկա են դիմային ու դասային ցուցիչներ: Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածք: Այբուբենը մինչև 1928-ը՝ արաբագիր, 1928-38-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր:
