Jump to content

ՀՍՀ/ԼԱԿՄՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԿՄՈՒՍ (հոլ. lakmoes), ներկանյութ, ստացվում է քարաքոսի որոշ տեսակներից (օրինակ, Roccella tinctoria): Լ-ի կառուցվածքն ու բաղադրությունը բարդ է և վերջնականորեն հաստատված չէ: Լ-ի ներկող բաղադրիչը թույլ թթու ազոլիտմինն է, որի աղերը ունեն կապույտ գույն: Կիրառվում է որպես հնդիկատոր. թթվային միջավայրում ներկվում է կարմիր, հիմնային միջավայրում՝ կապույտ: Գործնականում օգտագործում են Լ-ով ներծծված թղթեր: