Jump to content

ՀՍՀ/ԼԱԿՈԲԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԿՈԲԱ Նեստոր Ապոլոնի (1893—1936), սովետական պետական և կուսակցական գործիչ: Կոմկուսի անդամ 1912-ից: 1918-ին եղել է վրաց. մենշևիկյան կառավարության դեմ ապստամբության ղեկավարներից, Սուխումի ՌՀԿ-ի նախագահի տեղակալ, պարտիզանական ջոկատի կազմակերպիչ: 1920-ին ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ ղեկավարել է Բաթումի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպությունը: 1921-ից՝ Աբխագիայի Հեղկոմի նախագահի տեղակալ, 1930—36-ին՝ Աբխազական ԻՍՍՀ կենտգործկոմի նախագահ, Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի, Անդրֆեդերացիայի կոմկուսի ԿԿ-ի, ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ: Համ Կ(բ)Կ ХШ, XV, XVII համագումարների պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:

Լ. Թոիձե