Jump to content

ՀՍՀ/ԼԱԿՈԼԻԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԿՈԼԻԹ սնկաձև ինտրուզիվ մարմին, որի հատակը և տանիքը ներդաշնակ են պարփակող ապարների շերտավորությանը: Լ-ի մակերևույթը գմբեթաձև է, իսկ հիմքը՝ համարյա հորիզոնական: Առաջանում է, երբ մածուցիկ մագման, ներդրվելով երկրակեղևի փոքր խորություններում, բարձրացնում է իրենից վեր գտնվող նստվածքային ապարների շերտերը և լցվում առաջացած տարածությունը: Հանդիպում են հին և նոր հրաբխականության շրջաններում: ՍՍՀՄ-ում Լ-եր հայտնի են Հյուսիսային Կովկասում՝ Պյատիգորսկ և ժելեզնովոդսկ քաղաքների շրջակայքում: