ՀՍՀ/ԼԱԿՈՆԻԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԿՈՆԻԿԱ, Լակոնիա մարզ Հին Հունաստանում, Պելոպոնեայի հարավ-արևելքում: Հս-ում սահմանակից էր Արգոլիդային և Արկադիային, արմ-ում՝ Մեսսենիային: Մինչև մ. թ. ա. XII դ. Լ-ում եղել են Եգեյան մշակույթի մի շարք կենտրոններ: Մ. թ. ա. XII ղ. Լ. նվաճել են դորիացիները: Մ. թ. ա. X կամ IX դ. Լ-ի տարածքում առաջացել է Սաարտա բնակավայրը, որը հետագայում դարձել է հին հուն, խոշոր պետություն (կոչվել է նաև Լակեդեմոն): Լ., Լակեդեմոն, Սաարտա անվանումները գործածվում են որպես հոմանիշներ: Այժմ Լ-ի տարածքը կազմում է Հունաստանի Լակոնիա նոմոսը՝ Սպարտա կենտրոնով:
