Jump to content

ՀՍՀ/ԼԱԿՏԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԿՏԱՑԻԱ (լատ. Lacto բառից՝ պարունակում եմ կաթ, կերակրում եմ կաթով), կաթի առաջացման, կուտակման և պարբերաբար արտազատման պրոցես կնոջ և կաթնասուն կենդանու կաթնագեղձում: Է. սկսվում է ծննդաբերությունից հետո և շարունակվում մինչև կաթի արտազատման դադարը: Կաթն առաջանում է արյան բաղադրամասերից կաթնագեղձի ալվեոլների էպիթելային (սեկրետոր) բջիջներում: Ընթանում է չորս փուլով, արյունից «նախակաթի» ներծծում էպիթելային բջիջներում, կաթի բաղադրամասերի սինթեզում, բջիջների ցիտոպլազմայում սինթեզվող նյութերի կազմավորում և կուտակում, կաթի արտազատում ալվեոլների խոռոչի և գաթնագեղձի այլ ծավալների մեջ (օրինակ, կաթնամբար): Կաթի սպիտակուցները սինթեզվում են արյան ամինաթթուներից, կաթնաշաքարը՝ գլյուկոզից, կաթնայուղը՝ չեզոք և ազատ ճարպաթթուներից: Վիտամինները, հանքային նյութերը և որոշ սպիտակուցներ (օրինակ, զլոբուլին) արյունից ալվեոլների թաղանթով նույնությամբ թափանցում են կաթնագեղձ (մտնում կաթի բաղադրության մեջ: Լ. կարգավորվում է նյարդա-հումորալ համակարգով, կարևոր դեր են կատարում հիպոֆիզում արտադրված լակտոգեն և օքսիտոցին հորմոնները: Կնոշ Լ., ծննդաբերության առաջին օրը խիժը սահմանափակ է: Հետագայում կաթն ավելանում է աստիճանաբար կամ հանկարծակի ու բուռն (երբեմն, հատկապես առաջնածինների մոտ, նկատվում է սեկրեցիայի ուշացում): Կաթի առհոսման պահից սեկրեցիան աստիճանաբար ավելանում ե 10-20 շաբաթում հասնում է առավելագույնի: Կենդանիների Լ., ծնից հետո առաջին շրջանում նախ ուժեղանում է, ապա՝ աստիճանաբար թուլանում: Կովից առավել շատ կաթ ստացվում է առաջին ամսվա վերջին և երկրորդի սկզբին: l-ի սկզբից մինչև կաթի արտազատման դադարելը կոչվում է լակտացիոն շրջան: Դրա տևողությունը կախված է կենդանու տեսակից, ցեղից, կերակրման ու պահվածքի պայմաններից, սերվիս-շրջանի և ցամաքի տևողությունից ու այլ գործոններից: Կովերի մոտ Լ-ի շրջանը միջին հաշվով ստում է 10, մատակներինը և այծերինը՝ 8—10, ոչխարներինը՝ 4—5, զամբիկներինը՝ 9 և ավելի, ուղտերինը՝ 10 և ավելի, հյուսիսային եղջերուներինը՝ 4-5 ամիս, խոզերինը՝ 60-70 օր: Լ-ի ինտենսիվության և տևողության վրա ազդում է նոր հղիությունը (ծնից մինչև նոր հղիության ժամանակահատվածը կոչվում է սերվիս-շրջան), որը կասեցնում է կաթի սեկրեցիան: Հաջորդ Լ-ում ավելի շատ կաթ ստանալու նպատակով ծնից 45—60 օր առաջ դադարեցնում են կովերի կիթը (ցամաքի շրջան), իսկ զամբիկներինը և այծերինը՝ ավելի վաղ: Լ-ի խանգարումներ նկատվում են մաստիտների (կաթնագեղձի բորբոքում), պտուկների սեղմանների թուլացման հետևանքով կաթի ինքնաբերաբար հոսքի (լակտոռեա), պնդակթության և այլ հիվանդությունների ժամանակ:

Գրկ. Грачев И. И., Галанцев В. П., Физиология лактации, М., 1973 Նույնի, Физическая лактация сельскохозяйственных животных, М., 1974.