ՀՍՀ/ԼԱԿՏՈԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԿՏՈԶ, կաթնաշաքար, C 12 H₂2O11, երկշաքար, առաջանում է D գալակտոգի և D գլյուկոզի մնացորդներից: Գոյություն ունի և՝ ձևերով: Բյուրեղական վիճակում ստացվել է 3 ձևափոխություններով՝ a ձեով (հալման ջերմաստիճանը՝ 223°C), ձևով (հալման ջերմաստիճանը՝ 252°C) և միահիդրատի ձևով (հալման ջերմաստիճանը՝ 202°C): Լուծվում է ջրում, նոսրացած էթիլ սպիրտում: ձևն առկա է բոլոր կաթնասունների կաթում (2-8,5 մտնում է օլիգոշաքարների, գլիկոլիպիդների, գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ: Օրգանիզմում Լ. հեշտացնում է կալցիումի ներծծումն աղիներում:
