Jump to content

ՀՍՀ/ԼԱՀՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՀՈՐ, Քաղաք Պակիստանի հյուսիս-արևելքում, Ռավի գետի ձախ ափին: Փենջափ գավառի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց: Մեծությամբ և տնտ. նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է՝ Կարաչիից հետո: Մոտ 2 մլն բն. (1971): Կան տեքստիլ, սննդի, ռետինատեխնիկական, կաշվի-կոշկեղենի արդյունաբերության, ինչպես նաև մետաղամշակման և մեքենաշինական ձեռնարկություններ, ՋԷԿ: Արհեստագործության հնագույն կենտրոն է: Ունի համալսարան, կոյեջներ: Հիմնադրվել է մեր թվարկության սկզբին: Լ. հարուստ է XVI XVII դդ. ճարտ. հուշարձաններով: Քաղաքի հս-արմ-ում գտնվող հզոր պատերով և աշտարակներով շրջափակված ամրոցը (1570-ական թթ.) ընդգրկում է պալատական համալիրներ (Ջահանգիրի պալատը, 1617, ճարտարապետ՝ Աբդուլ Քարիմ), Մարգարտյա մզկիթը (1645) և այլ կառույցներ: Ամրոցից հվ. «Հին քաղաքն» է, որտեղ պահպանվել են Վեզիր Խանի (1634) և Ոսկե (1753) մզկիթները: XIX դ. կառուցվել են ոճով էկլեկտիկ, մոտիվներով ազգային շենքեր (թանգարան, համալսարան ևն), 1947-ից հետո՝ Արվեստի ազգային կոլեջը, գրասենյակների 10-հարկանի շենքը (1962—65) ևն: Լ-ից 8 կմ արլ. Շալիմարի այգիներն են (1637, ճարտարապետ՝ Ալի Մարդան Խան):