ՀՍՀ/ԼԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԼԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (տիբեթերեն՝ լամ—բարձրագույն, երկնային), բուդդայականության մահայանա ուղղության տարատեսակ: Ձևավորվել է Տիբեթում, ուր VII դ. թափանցել է բուդդայականությունը: Լ. տարածվել է Մոնղոլիայում (XVI XVII դդ.), Բուրյաթիայում, մասամբ՝ Նեպալում, Հնդկաստանում և այլուր: Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դալայ-լաման, երկրորդը՝ պանչեն-յաման: Լ-ում դավանաբանության, մարդու և աշխարհի էության ըմբռնման ելակետային հասկացությունները (սանսար և նիրվանա) նույնն են, ինչ բուդդայականությունում, սակայն միանգամայն այլ մեկնաբանմամբ: Նրա տեսական սկզբունքները շարադրված են կանոնական և մեկնաբանական գրքերում՝ Կանջուրում ու Տանջուրում և առավել հայտնի լամերի երկերում: Մինչև այժմ Լ. հետնորդներ ունի ՄԺՀ-ում, Մանջուրիայում, Բուրյաթական, Կալմիկական, Տուվայի ԻՄՄՀ-ներում: Լ. խոչընդոտել է ժողովուրդների տետ., սոցիալական և մշակութային զարգացմանը: Այժմ լամայական հոգևորականությունը հեղինակազրկվել է:
