ՀՍՀ/ԼԱՄԱՐԹԻՆ
ԼԱՄԱՐԹԻՆ (Lamartine) Ալֆոնս Մարի Լաի դը (21.10.1790, Մակոն-28.2.1869, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ, պատմաբան: Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1829): Ծագումով՝ ազնվական: Դաստիարակվել է ճիզվիտների կոլեջում: «Բանաստեղծական մտորումներ» (1820), «Նոր բանաստեղծական մտորումներ» (1823) առաջին գրքերը Լ-ին հռչակեցին որպես ֆրանս. ռոմանտիկական քնարերգության սկզբնավորող: Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծական և կրոնական դաշնություններ» (1830), «ժոսըլեն» (1836), «Հրեշտակի անկումը» (1838), «Բանաստեղծական հայեցումներ» (1839) գործերը: Որպես քաղ. գործիչ սկզբնական շրջանում եղել է պահպանողական: 1833-ին, հուլիսյան միապետության օրոք, ընտրվել է դեպուտատների պալատի անդամ: Հարել է ռոյալիստական ընդդիմությանը, 1840-ին անցել լիբերալ բուրժուազիայի կողմը: 1848-ի հեղափոխության ժամանակ արտաքին գործերի մինիստր էր և, փաստորեն, ժամանակավոր կառավարության ղեկավարը: Պաշտպանել է բուրժ. հանրապետության մեջ դասակարգերի համերաշխության գաղափարը: Պարտություն կրելով 1848-ի դեկտեմբերին կայացած պրեզիդենտական ընտրություններում՝ Լ. զբաղվել է պատմական բանաքաղություններ կազմելով («Ռուսաստանի պատմությունը», 1855 են), հրատարակել «Գրականության հանրամատչելի դասընթաց» (1856), հուշեր («Գրացիելլա», 1852, հայերեն հրտ. 1872): Լ-ի ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Գր. Օտյանը, Խ Գալֆայանը (Նար-Պեյ), Մ. Չերազը և ուրիշներ
Երկ. Դաշնակք, Փարիզ, 1859: Կրացհելլա, Զմյուռնհա, 1874: Առաջին մտածութիւնք բանաստեղծանանք, Վնտ., 1876:
