ՀՍՀ/ԼԱՄԱՐԿԻԶՄ
ԼԱՄԱՐԿԻԶՄ, առաջին էվոլյուցիոն ամբողջական տեսությունը, որի հիմնական գաղափարները շարադրված են Ժ. Նավարկի «Կենդանաբանության փիլիսոփայություն»ը աշխատությունում: Ըստ Լ-ի, էվոլյուցիայի ընթացքում բնությունն ստեղծել է կառուցվածքային բարդացման աստիճաններ՝ գրադացիաներ: Վերջիններս ընդունելով որպես բնության զարգացման հիմնական տենդենցների արտահայտություն՝ Լամարկը ձգտում էր այդ պրոցեսին տալ մատերիալիստական բացատրություն և օրգանիզմի կազմակերպվածության բարդացումը երբեմն կապում էր արտաքին միջավայրից թափանցող ֆլյուիդների հետ: Լվոլյուցիայի մյուս գործոնը Լամարկը համարում էր արտաքին միջավայրի մշտական ազդեցությունը, որը տանում է գրադացիայի խանգարման և պայմանավորում շրջապատող միջավայրին օրգանիզմների հարմարվողականության ամբողջ բազմազանությունը: Անտեսելով բնական ընտրության գործոնը՝ Լամարկը նույնացրեց փոփոխականություն և հարմարվողականություն հասկացությունները: Էվոլյուցիոն պրոցեսները մեկնաբանելիս ընդունելով իրարից անկախ երկու գործոններ՝ դրանցից յուրաքանչյուրին նա պատասխանատու էր համարում որոշակի խումբ երևույթների համար: Պարզից բարդն ընթացող պատմական զարգացումը բացատրում էր «ընդհանուր օրենքներով» (ներքին ձգտում), մասնավոր փոփոխությունները՝ գրադացիաների սահմաններում շեղումների «մասնավոր օրենքներով» (արտաքին միջավայրի ազդեցություն): Համաձայն այս ուսմունքի, միջավայրի յուրաքանչյուր փոփոխություն ազդում է օրգանիզմի որևէ օրգանի կառուցվածքի կամ ֆունկցիայի վրա և առաջացած բոլոր փոփոխությունները հարմարվողական բնույթ են կրում: Լ. ունի ընդհանուր կենսաբանական մեծ նշանակություն, սակայն այն չի համարվում հետևողական մատերիալիստական տեսություն: Բնության հիմքում տեսնելով մատերիան՝ Լամարկը չնկատեց նրա ինքնաշարժման հատկությունը, ժխտեց տեսակների մահացումը, հետևապես նաե նրանց ռեալ գոյությունը:
Գրկ. Полянов И.М., Ж. Б. Ламарк и учение об эволюции органического мира, М., 1962.
Ն. Բեգլարյան
