ՀՍՀ/ԼԱՄԲԵՐՏԻ ՕՐԵՆՔ
ԼԱՄԲԵՐՏԻ ՕՐԵՆՔ, բնութագրում է լուսարձակող կամ ցրող (դիֆուզ) մակերեվույթի ճառագայթման բաշխումը: Ձևակերպել է (1760) գերմ. գիտնական Յո. Հ. Լամբերտը: Լ. օ-ի համաձայն ճառագայթող կամ ցրող մակերևույթի պայծառությունը բոլոր ուղղություններով միատեսակ է: Միևնույն ժամանակ, ըստ այդ օրենքի, մակերևույթի (մակերեսով) նորմալի հետ անկյուն կազմող ուղղությամբ՛ լույսի ուժը՝ 1 B cos I 0 cos, որտեղ B-ն միավոր մակերեսով մակերեվույթի պայծառությունն է, իսկ I 0 B ն՝ լույսի ուժը նորմալ ուղղությամբ (0): Լ. օ-ից հետևում է, որ դիֆուզ-լուսարձակող մակերևույթից առաքված լույսի ուժը առավելագույնն է նորմալ ուղղությամբ և հավասար է զրոյի մակերևույթը շոշափող ուղղությամբ: Թեև Լ. օ. ճիշտ է միայն բացարձակ սև մարմնի համար, սակայն գործնականում այդ օրենքին ենթարկվում են նաև փայլատ մակերևույթները և պղտոր միջավայրերը (կաթնապակին, ամպերը ևն):
