Jump to content

ՀՍՀ/ԼԱՄԲԼԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՄԲԼԻԱՆԵՐ (Lamblia intestinalis), մտրակավորների դասի մակաբույծ նախակենդանիներ: Առաջինը նկարագրել է Դ. Լամբլը (1859): Տանձաձև են, երկարությունը 10—20 մ կմ է, ունեն օվալաձև 2 կորիզ, 4 զույգ մտրակ: Մեջքային մասն ուռուցիկ է, փորայինը՝ հարթ: Մարդու (հատկապես երեխաների) աղիքների մակաբույծ են, հազվադեպ լինում են լեղածորանում և լեղապարկում, առաջացնում լամբլիոզ: Աղիքների ստորին հատվածներում Լ. ցիստավորվում են, դուրս գալիս արտաքին միջավայր և վարակում մարդկանց: Լ-ի մյուս տեսակները հանդիպում են տարբեր կաթնասունների (մկներ, ճագարներ) աղիքներում: