Jump to content

ՀՍՀ/ԼԱՄԲԼԻՈԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՄԲԼԻՈԶ, մակաբուծական հիվանդություն, որի հարուցիչները աղիքային լամբլիա միաբջիջ նախակենդանիներն են: Հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, առավելապես երեխաները: Վարակվում են լամբլիաների ցիստերով աղտոտված սննդամթերք կամ ջուր օգտագործելիս: Ախտանշաններն են՝ սրտխառնոցը, ախորժակի անկումը, որովայնի ցավերը, լույծը, փորկապությունը: Բուժումը՝ հակաճիճվային դեղամիջոցներ: