ՀՍՀ/ԼԱՄԵ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՄԵ (Lame) Գաբրիել (22.7.1795, Թուր 1.5.1870, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ, ինժեներ: Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1843): Ավարտել է Պոլիտեխնիկական դպրոցը (1818) և Լեռնային ինժեներների դպրոցը (1820): 1820-32-ին աշխատել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ-ում և ղեկավարել է ճանապարհաշինական աշխատանքներ: Եղել է Պոլիտեխնիկական դպրոցի (1832—63-ին) և Փարիզի համալսարանի (1848—63-ին) պրոֆեսոր: Հետազոտությունները վերաբերում են մաթ. ֆիզիկայի և առաձգականության տեսության (տես Լամեի հաստատություններ) հարցերին: Մշակել է կորագիծ կոորդինատների ընդհանուր տեսությունը և կառուցել ֆունկցիաների հատուկ դաս՝ Լամեի ֆունկցիաներ:
