ՀՍՀ/ԼԱՄԶԿԵՐՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՄԶԿԵՐՏ, Լամսկեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպ գավառում, Աղգահ գյուղից հյուսիս: 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Հովհաննես) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
