Jump to content

ՀՍՀ/ԼԱՄԻՆԱՐ ՀՈՍԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՄԻՆԱՐ ՀՈՍԱՆՔ (լատ. lamina—շերտ, թիթեղ), հեղուկի կամ գազի կարգավորված հոսանք, երբ հեղուկը (գազը) տեղաշարժվում է հոսանքի ուղղությանը զուգահեռ շերտերով: Լ. հ-ի դեպքում հեղուկի տարբեր գույներով ներկված շերտերն իրար չեն խառնվում: Այն առաջանում է, երբ հեղուկի մածուցիկությունը մեծ է կամ հոսանքի արագությունը փոքր է և երբ փոքր չափերով մարմինները շրջ-հոսվում են հեղուկի դանդաղ հոսանքով: Հեղուկի հոսանքի բնույթը որոշվում է Ռեյնուդսի թվով (Re): Քանի դեռ Re-ի մեծությունը չի գերազանցում Re կը կրիտիկական արժեքին, կատարվում է Լ. հ., իսկ երբ Re Re կը, հոսանքը կարող է դառնալ տուրբուլենտ (տես Տուրբոզենտ հոսանք): Շրջանային հատվածքով խողովակի համար Re կը 2200 (եթե որպես բնութագրական արագություն ընդունված է ըստ հատվածքի միջին արագությունը, իսկ որպես բնութագրական չափ՝ խողովակի տրամագիծը):