ՀՍՀ/ԼԱՄՊԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ
ԼԱՄՊԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, էլեկտրոնային լամպ պարունակող սարք, որը հաստատուն հոսանքի աղբյուրի էներգիան փոխակերպում է բարձրահաճախային տատանումների էներգիայի: Եթե փոխակերպումն իրագործվում է արտաքին կառավարմամբ, գեներատորը կոչվում է պարամետրական, հակառակ դեպքում՝ ինքնա-գեներատոր: Տարբերում են սինուսոիդային և ոչ սինուսոիդային տատանումների Լ. գ-ներ: Սինուսոիդային տատանումների պարզագույն Լ. գ. կազմված է տրիոդից և տատանողական կոնտուրից (նկ.): Տատանումների էներգիայի լրացումն իրագործվում է լամպի և հետադարձ կապի (փոխինդուկցիան Նց ե Նա կոճերի միջև) միջոցով: Կոնտուրի փոփոխական հոսանքները մակածում են համապատասխան նշանի լարում տրիոդի ցանցի վրա, որը կառավարում է անոդային հոսանքը՝ ապահովելով անոդային (Սա) մարտկոցի էներգիայի բաժինների ներմուծումը կոնտուր: Հետադարձ կապը կարող է ապահովվել նաև ունակության կամ ավտոտրանս-ֆորմատորի միջոցով: Սինուսոիդային տատանումների RC Լ. գ. տատանողական կոնտուր չունի, հետադարձ կապի շղթան պարունակում է մի տեսակի ոեակտիվություն (սովորաբար С) և ակտիվ տարրեր, այնպես, որ փուլերը հավասարակշռվում են միայն մի որոշակի հաճախականության համար: Տատանումների ձևն այնքան ավելի հեռու է սինուսոիդայինից, որքան հաճախականությունների ավելի լայն տիրույթում են հավասարակշռվում փուլերը (տես Ռելաքսացիոն տատանումներ): Լ. գ. կարող է գրգռել հարյուրավոր կվտ հզորության տատանումներ, սակայն նրա օ. գ. գ. չի անցնում 75 ից: Տես նաև Տրանզիստորային գեներատոր:
Գրկ. Бонч-Бруевич A.M., Радио электроника в экспериментальной физике, М., 1966.
Ռ. Ղազարյան
