Jump to content

ՀՍՀ/ԼԱՄՊՐՈՖԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՄՊՐՈՖԻՐ (Փայլուն և պորֆիր), մելանոկրատ երակային մագմատիկ ապար: Համապատասխան մագմատիկ ապարներից տարբերվում է գունավոր միներալների պարունակությամբ, քիմ. կազմով և կառուցվածքով: Գույնը՝ մուգ մոխրագույնից մինչև սև: Լ-ի կազմի մեջ մտնում են դաշտային սպաթ և գունավոր միներալներ (բիոտիտ, ամֆիբոլ, պիրոքսեն): Լ-ի պորֆիրային տարատեսակների պորֆիրային անջատումները ներկայացված են գունավոր միներալներով՝ լամպրոֆիրային կառուցվածք: