Jump to content

ՀՍՀ/ԼԱՅԱՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՅԱՐԴ (Layard) Օստին Հենրի (1817-1894), անգլիական դիվանագետ և հնագետ: 1869-77-ին եղել է Անգլիայի դեսպանը Մադրիդում, 1877-80-ին՝ Կ. Պոլսում: 1845-47-ին և 1849-51-ին մասնակցել է Բաբելոնի և Նինվեի պեղումներին: Է. ճանապարհորդել է Հայաստանում, ուսումնասիրել նրա հնությունները, ճարտարապետությունը: 1878-ին Սան Ստեֆանոյի պայմանագրի կնքման և ապա՝ Բեռլինի կոնգրեսի ժամանակ վարել է հակառուս, ու հակահայկ. քաղաքականություն և խոչընդոտել թուրք, լծից արևմտահայության ազատագրմանը:

Գրկ. Nineveh and its Remains, 2 vol, 2 nd, L., 1850 Discoveries in the Ruins of Nineveh and Babylon, L., 1853.

Ջ. Կիրակոսյան