ՀՍՀ/ԼԱՅԲԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՅԲԼ (Leibl) Վիլհելմ (23.10.1844, Քյոլն—4.12.1900, վյուրցբուրգ), գերմանացի նկարիչ: XIX դ. խոշոր ռեալիստներից է: 1873-ից աշխատել է Վերին Բավարիայի գյուղերում, պատկերել գեղջկական կենցաղը («Գյուղական քաղաքագետներ», 1876—77, մասնավոր հավաքածու, վինտերտուր, «Կանայք եկեղեցում», 1878—1882, Կունստհալլե, Համբուրգ):
