ՀՍՀ/ԼԱՅԵԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՅԵԼ, Չարլզ (1797—1875), անգլիացի բնախույզ: Օքսֆորդում ուսումնասիրել է հին լեզուներ, իրավաբանություն, երկրաբանություն: 1827-ից նվիրվել է երկրաբանությանը: Նրա գլխավոր աշխատությունը՝ «Երկրաբանության հիմունքները» (հ. 1-3), լույս է տեսել 1830-1833-ին, որտեղ Լ. Մշակել է ակտուալիզմի մեթոդը: Տվել է երրորդական ժամանակաշրջանի շերտագրական ստորաբաժանումը (Էոցեն, միոցեն և պլիոցեն), ապարների դասակարգման հիմունքները, առաջարկել մետամորֆիզմի յուրօրինակ տեսություն:
