ՀՍՀ/ԼԱՅԿՄԱԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՅԿՄԱԱ (Լայպման) Անաս (1866—1942), էստոնացի նկարիչ և հասարակական գործիչ: Գեղարվեստի ազգային դպրոցի հիմնադիրներից: Սովորել է Դյուսել-դորֆի գեղարվեստի ակադեմիայում (1891—97, ընդմիջումներով): 1905—07-ին Մերձբալթիկայում մասնակցել է հեղափոխական շարժումներին: Տալլինի գեղարվեստի դպրոց-ստուդիայի (1903—07 ե 1913—32) կազմակերպիչն ու ղեկավարն էր: Ռեալիստական դիմանկարների (Ֆ. Ռ. Կրեյցվալդ, 1903, Լ. Ն. Տոլստոյ, 1904, «Ծեր Այտսամը», 1904, Տարտուի գեղարվեստի թանգարան, Մ. Գորկի, 1905), ինչպես և բնանկարների («Ձմեռային բնանկար», 1938) հեղինակ է:
