Jump to content

ՀՍՀ/ԼԱՅՊՑԻԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՅՊՑԻԳ (Leipzig), քաղաք ԳԴՀ-ի հարավում, Լայպցիգ օկրուգի վարչական կենտրոնը: 580,7 հզ. բն. (1971): Գտնվում է Վայսե-Էլստեր գետի ափին, Պլասե գետի հետ միախառնման վայրում: Երկրի արդ., առևտրական և մշակութային խոշոր կենտրոններից է, տրանսպորտային հանգույց: Ամեն տարի Լ-ում անց են կացվում միջազգային տոնավաճառներ, փաստագրական կարճամետրաժ կինոնկարների միջազգային փառատոն: Գործում են գիտական ինստ-ներ, ուս. հաստատություններ, այդ թվում՝ Լայպցիգի համալսարանը, Սաքսոնական ԳԱ, գրադարաններ, թանգարաններ, օպերային և դրամատիկական թատրոններ: Լ-ի փողոցների օղակը («Ռինգ») ընդգրկում է քաղաքի պատմական միջուկը՝ նեղ փողոցների ցանցով, կենտրոնում՝ Մարկտ հրապարակով (Ալտեր Մարկտ): Ճարտ. հուշարձաններից են՝ ռոմանո-գոթական Նիկոլայկիրխե (XIII—XVI դդ.), գոթական Թոմասկիրխե (XIII —XV դդ.) եկեղեցիները, Հին ռատուշան, Հին բորսան: 1945-ից հետո քաղաքը վերականգնվել է: Նոր կառույցներից են՝ Կ. Մարքսի անվ. համալսարանի շենքը (1969-73), Օպերային թատրոնը (1956-1960), Տոնավաճառների տունը (1961-63), «Շտադ Լայպցիգ» հյուրանոցը (1963-65), նոր ստադիոնը: