ՀՍՀ/ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԼԱՅՊՑԻԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Կարլ Մարքսի անվան, ԳԴՀ-ի հնագույն և խոշորագույն համալսարաններից: Հիմնադրվել է 1409-ին: Լ. հ-ում սովորել են Գ. Լայբնիցը (այնուհետև դասավանդել է), Գ. Լեսինգը, Ի. Գյոթեն, Ֆ. Շլեգելը, Ի. Ֆիխտեն, Ա. Ռադիշչևը, Ռ. Վագները, Ֆ. Նիցշեն, Ֆ. Մերինգը, Կ. Լիբկնեխտը: Մարքսի անունը համալսարանին շնորհվել է 1953-ին: Ունի (1973) հասարակական, բնական գիտությունների և բժշկական ֆակուլտետներ, 9 բաժանմունք և բաժին, ավելի քան 150 գիտահետազոտական հիմնարկ, գրադարան (ունի 3 մլն գիրք): Լ. հ. Ասիայի և Աֆրիկայի ուսումնասիրման խոշորագույն կենտրոններից է: 1972-ին ունեցել է ավելի քան 13 հզ. ուսանող, 2,2 հգ. դասախոս: Լ. հ-ում սովորել են Մ. Աբեղյաը, Կ. Աբովյանը, Ա. Աթանասյանը, Գ. Էդիլյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Մանդինյանը, Հ. Գյուլիքևխյանը, Մ. Կասյանը և ուրիշներ:
