Jump to content

ՀՍՀ/ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, գերմանական ֆաշիստների սարքած պրովոկացիոն դատավարություն կոմունիստների դեմ, որոնք մեղադրվում էին Ռայխստագը հրկիզելու մեջ. տեղի է ունեցել 1933-ի սեպտ. 21-ից դեկտ. 23-ը, Լայպցիգում: Նպատակն էր ջախջախել գերմ. կոմկուսն ու վարկաբեկել միջազգային կոմունիստական շարժումը: Գլխավոր մեղադրյալը Գ. Դիմիտրովն էր, որը դատարանի ամբիոնն օգտագործեց գերմ. ֆաշիզմը մերկացնելու համար: Այդ դատախաղը բողոքի հուժկու ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում: Նշանավոր իրավաբաններից կազմվեց միջազգային հանձնաժողով, որը հետաքննեց հանցագործության հանգամանքները: «Հակադատավարությունը» (տեղի ունեցավ 1933-ի սեպտեմբերին, Լոնդոնում) ապացուցեց, որ Ռայխստագը հրկիզել են հիտլերականները Հ. Գյորինգի գլխավորությամբ: Լ. դ. ձախողվեց և հանրային կարծիքի ճնշման տակ ստիպված եղավ արդարացնել մեղադրյալ կոմունիստներին:

Գրկ. Димитров Г., Лейпцигский процесс. Речи, письма и документы, М., 1961.