ՀՍՀ/ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1813
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՅՊՑԻԳՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1813, նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813-ի պատերազմաշրջանի վճռական ճակատամարտը: Տեղի է ունեցել հոկտ. 4(16)—7(19)ին Լայպցիգի շրջանում (Սաքսոնիա): Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հզ. զինվոր, ֆրանս.՝ 200 հզ.: Բուրժ. պատմաբանները Լ. ճ. անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»: կորցնելով մոտ 80 հզ. մարդ (այդ թվում՝ 20 հզ. գերի) և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջեց դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա: Լ. ճ. արագացրեց Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկեց եվրոպական բոլոր տերիտորիալ նվաճումներից, հանգեցրեց Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը:
