Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԳԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԳԵ Նիկոլայ Նիկոլաևիչ 12(24).3. 1858, Պետերբուրգ—15.2.1921, ռուս հոգեբան: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1882): Աշխատել է Լայպցիգի Վ. Վունդի հոգեբանության լաբորատորիայում (1883-ից): Օդեսայի համալսարանի փիլ-յան պրոֆեսոր (1888—1921), որտեղ և կազմակերպել է Ռուսաստանում առաջին փորձարարական հոգեբանության լաբորատորիաներից մեկը: Ձևակերպել է ընկալման օրենքը, մշակել ուշադրության մոտորային թեորիան, որը ըստ Լ-ի, ընկալման պայմանները բարելավող օրգանիզմի շարժողական ռեակցիան է: Արտաքին շարժողական ակտերն առաջնային համարելով՝ Լ-ի հոգեբանական գաղափարները կապվել են Ի. Մ. Սեչենովի ռեֆլեկտոր թեորիայի հետ: Նա առաջինն է ռուս, թարգմանել Արիստոտելի «Առաջին անալիտիկա» (1894) աշխատությունը:

Գրկ. Элькин Д., Шапиро Л., Психологическое наследие Н. Н. Ланге, «Труды Одесского гос. ун-та», 1941, т. 2.