ՀՍՀ/ԼԱՆԳԵԴՈԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՆԳԵԴՈԿ (Languedoc), պատմական մարգ և տնտեսական շրջան Ֆրանսիայի հարավում: Գտնվում է ստորին Ռոնի արմ-ում, կենտրոնական զանգվածի, Միջերկրական ծովափի և Պիրենեյների միջն: Ընդգրկում է Արևելյան Պիրենեյներ, Օդ, էրո, Հար, Լոզեր դեպարտամենտները: Տարածությունը՝ 27,8 հզ. կմ²: 1750 հգ. բն. (1971): Լ. Ֆրանսիայի խաղողագործության և գինեգործության գլխավոր շրջանն է:
