Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԳԵՐՀԱՆՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԳԵՐՀԱՆՍ (Langerhans) Պաուլ (1847—1888), գերմանացի ախւոաբան-անատոմ: 1875-ին Ֆրեյբուրգի էքստրաօրդինար պրոֆեսոր: Աշխատել է Նեապոլում, Կապրի, Տեներիֆ և Մադեյրա կղզիներում: Ռ. Վիրխովի ղեկավարությամբ ուսումնասիրել է ենթաստամոքսային, գեղձի միկրոսկոպիական կառուցվածքը (1869) և առաջին անգամ նկարագրել գեղձի «կղզյակները» (հետագայում անվանվեցին նրա անունով):