ՀՍՀ/ԼԱՆԳԼՈՒԱ
ԼԱՆԳԼՈՒԱ (Langlois) Վիկտոր (20.5. 1829, Դյեփ—14.5.1869, Փարիզ), ֆրանսիացի պատմաբան, հայագետ, արևելագետ: Սովորել է հրովարտակների դպրոցում և Արևելյան կենդանի լեզուների ուսումնարանում (Փարիզ): Զբաղվել է միջնադարյան Ֆրանսիայի և Մերձավոր Արևելքի երկրների պատմության, աղբյուրագիտության, դրամագիտության և այլ հարցերով: Հոդվածներ ու աշխատություններ է նվիրել նաև Հայաստանի ու Կիլիկիայի հայկական պետության պատմությանը, գրականությանը, մշակույթին, որոնք հրատարակվել են Փարիզի, Պետերբուրգի, Վենետիկի և այլ արևելագիտական հանդեսներում ու առանձին գրքերով: 1852—53-ին ֆրանս. կառավարության հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա և Փոքր Հայք՝ խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանի հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ նյութեր հավաքելու: Տարսոնի (Կիլիկիա) ավերակներում հայտնաբերել է հունա-հռոմեական, բյուգանդական, հայկ. արձանագրություններ ու հնագիտական իրեր և արդյունքներն ամփոփել է «ճանապարհորդություն Կիլիկիայում և Տավրոսի լեռներում» (1861), «Խորհրդածություններ Հայաստանի և Ֆրանսիայի միջին դարերի հարաբերությունների շուրջը» (1861) և այլ հոդվածներում: 1857 և 1861-ին Իտալիայում ուսումնասիրել է Ջենովայի, Վենետիկի, Թուրինի դիվանները: Մխիթարյանների մոտ աշխատւսսիրել է «Վենետիկի U. Ղազարի կղզու վանքը և Հայաստանի ու նրա գրականության համառոտ տեսությունը» (1863), որը տպագրվել է նաև անգլ., ռուս., լեհերեն, հունգ.: Հայ ժողովրդի պատմության հարցերին են նվիրված նաև «Վավերագրեր Փոքր Հայքի Լուսինյանների պատմության մեկնաբանման» (1859), «Պատմական և քննադատական ակնարկ Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքի վերաբերյալ Ռուբինյան հարստության թագավորների օրոք» (1860), «Ոաումնասիրություն Մովսես Խորենացու Հայոց պատմության աղբյուրների մասին» հայ. հրտ.՝ «Մովսես Խորենացի և նրա պատմությունը» (1863)աշխատությունները: Հայկ. դրամագիտությանն են նվիրված Լ-ի «Ակնարկ Ռուբինյան դինաստիայի հայ թագավորների դրամների մասին» (1850), «Հայաստանի միջին դարերի դրամագիտությունը» (1855), «Հայաստանի դրամագիտությունը անտիկ շրջանում» (1858), «Հայաստանի ընդհանուր դրամագիտություն» (1859) արժեքավոր գործերը: Լ. անդրադարձել է նաև թուրք, բռնապետության տակ գտնվող հայ ժողովրդի վիճակին ու ճակատագրին («Հայաստանի տեղը աշխարհի պատմության մեջ», 1856, «Թուրքիայի հայերը և Տավրոսի ջարդերը», 1863): Լ. թարգմանել (մի մասը՝ համառոտ) և 2 հատորով հրատարակել է հայ պատմիչներից մի քանիսի (Փավստոս Բուզանդ, Կորյուն, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի ևն) երկերը: Եղել է Պետերբուրգի հնագիտական կայսերական ակադեմիայի, Թուրինի ակադեմիայի, Փարիզի, Մոսկվայի արլ. ընկերությունների, Լագարյան ճեմարանի և Վենետիկի Մխիթարյանների գիտական ժողովների անդամ
Երկ. Rapport sur Г exploration archeologi-que de la Cilicie et de la Petite-Armenie, P., 1854 Monnaies inedites de la Cilicie, P., 1854 Collections des Historiens Anciens et Moder-nes de l Arme nie, t. 1-2, P., 1867-69.
Գրկ. Շրումպֆ Ա., Ոսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան, յարեմուտս, թրգմ. և լրց. Գ. Զարբհանալյանի, Վետ., 1895: Հ. Դավթյան, Զ. Հարությունյան
