ՀՍՀ/ԼԱՆԳ ԳԵՈՐԳԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱՆԳ Գեորգի Ֆեոդորովիչ 16(28).7. 1875, Պետերբուրգ—24.7.1948, Լենինգրադ, սովետական թերապևտ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1945): 1899-ին ավարտել է Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիան: Գիտական աշխատանքներն ընդգրկում են ներքին հիվանդությունների բոլոր բաժինները (հիմնականում՝ թոքաբանություն, արյունաբանություն և սրտաբանություն): Լ. մշակել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դասակարգումը և անվանացանկը, ուսումնասիրել սրտամկանում կենսաքիմիզմի վերադարձելի փոփոխությունները, («սրտամկանի դիստրոֆիա»): Հիմնել է հիպերտոնիկ հիվանդության մասին ուսմունք, ըստ որի այն դիտվել է որպես անոթային տոնուսը կարգավորող բարձրագույն նյարդային կենտրոնների նևրոզ, առաջարկել կանխարգելիչ միջոցառումների համակարգ:
