Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԳ ԴԵՅՎԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԳ Դեյվիդ Մարշալ (ծն. 1924), անգլիացի կովկասագետ, հայագետ: Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր (1968-ից): 1944—46-ին եղել է անգլ. փոխհյուպատոս Թավրիզում, որտեղ շփվել է հայերի հետ: 1966, 1968 և 1974-ին այցելել է Սովետական Հայաստան: Գրել է «Հայաստան, քաղաքակրթության օրրան» (1970) և «Լեռների ժողովուրդները, հինավուրց Արարատն ու Կովկասը» (Չարլզ Բըրնիի հետ, 1971) աշխատությունները, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և ներկային

Երկ. Armenia, Cradle of Civilization, L., 1970 The Peoples of the Hills, Ancient Ararat and Caucazus (with Bureny Charles), L. and N. Y., 1971.