Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԳ ՖՐԻՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԳ (Lang) Ֆրից (ծն. 5.12.1890, Վիեննա), գերմանացի կինոռեժիսոր (ԳՖՀ): Սովորել է Վիեննայի Արվեստի ակադեմիայում: Որպես ռեժիսոր հանդես է եկել 1918-ից: Բեմադրել է «Դոկտոր Մաբուզե, խաղամոլ» (1922)Մ» (1931, գերմ. Morder—մարդասպան բառից) դետեկտիվ կինոնկարները: «Նիբելունգնեո»ում (1924) գերմաններին ներկայացրել է որպես բարձր ռասա: 1938-ին Լ. վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ 1934-ին նկարահանել է «Լիլիոմ» (ըստ Ֆ. Մոլնարի) ֆիլմը: 1935-58-ին աշխատել է ԱՄՆ-ում, բեմադրել Լինչի դատաստանի դեմ ուղղված «Ցասում» (1936) և հակաֆաշիստական «Դահիճները նույնպես մեռնում են» (1942) կինոնկարները: 1958-ից ապրում է ԳՖՀ-ում: Նկարահանել է «Հնդկական դամբարան» (1953) և «Դոկտոր Մաբուզեի հագար աչքը» (1960) ֆիլմերը: