ՀՍՀ/ԼԱՆԴԱԲԵՐԳ
ԼԱՆԴԱԲԵՐԳ Գրիգորի Սամուիլովիչ 10(22). 1.1890, Վոլոգդա —2.2.1957, Մոսկվա, սովետական ֆիզիկոս, ՆՍՀՄ ԳԱ. ակադեմիկոս (1946): Ավարտել է (1913) Մոսկվայի համալսարանը և 1913 —15, 1923—45, 1947—51-ին դասավանդել է սույն համալսարանում (1923-ից՝ պրոֆեսոր): 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ-ում: Աշխատանքները վերաբերում են օպտիկային ու սպեկտրոսկոպիային: 1926-ին առաջինն է հետազոտեւ լույսի մոլեկուլային ցրումը բյուրեղներում: 1928-ին Լ. Ի. Մանդելշտամի հետ հայտնագործել է յույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ), իսկ 1931-ին՝ լույսի ընտրական ցրման երևույթը: Օրգ. մոլեկուլների հայրենական սպեկտրոսկոպիայի հիմնադիրն է: Մշակել է մետաղների ու համաձուլվածքների, ինչպես նաև օրգ. բարդ խառնուրդների սպեկտրային վերլուծության մեթոդները (ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941): Օպտիկայի հայտնի դասընթացի հեղինակն է, ֆիզիկայի տարրական դասագրքի (1-3 հ.) խմբագիրը: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով
Երկ. Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3):
