Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԵՐԿՐԱՔԻՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ԵՐԿՐԱՔԻՄԱ, գիտական ուղղություն աշխարհագրության և երկրաքիմիայի սահմաններում: Ուսումնասիրում է քիմ. տարրերի ու միացությունների շրջանառության, միգրացիայի և կուտակման օրինաչափությունները լանդշաֆտներում: Օգտագործում է երկրաքիմիայի և լանդշաֆտագիտության ուսումնասիրությունների մեթոդները: Նպատակն է՝ լանդշաֆտի բաղադրամասերում քիմ. տարրերի քանակի, շարժման տեմպերի ու ձևերի բացահայտումը և քարտեզագրումը: Նվաճումներն օգտագործվում են գյուղատնտեսության, հանքավայրերի որոնման և առողջապահության բնագավառներում: Լ. ե. գիտական հասկացությունն ու նրա հետազոտման մեթոդներն առաջինը տվել է սովետական գիտնական Բ. Բ. Պոլինովը: