Jump to content

ՀՍՀ/ԼԱՆԴՏԱԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆԴՏԱԳ (գերմ. Landthag land երկիր և tag—ժողով), 1. դասային ներկայացուցչական մարմիններ միջնադարյան գերմանական պետություններում: 2. Իշխանության տեղական մարմիններ գերմ. որոշ իշխանություններում՝ XVI-XVII դդ., XIX դ. սկզբից՝ տեղական հարցեր լուծող դասային ներկայացուցչական ժողովներ: 3. Ներկայացուցչական մարմին Հյուսիս-Գերմանական միությունում մինչև 1871-ը: 4. Ներկայացուցչական մարմիններ մի շարք պետություններում (ԳՖՀ-ում երկրների բարձրագույն ներկայացուցչական մարմիններ, Բրեմեն և Համբուրգ քաղաքների մունիցիպալ մարմիններ ևն): 5. Ընտրովի ներկայացուցչական մարմին Լիվոնիայում՝ 1419-1516-ին, հետագայում ազնվականական ժողովներ՝ Կուռլանդիայում, Էսալանդիայում և Լիֆլանդիայում: