ՀՍՀ/ԼԱՆԹԱՆ
ԼԱՆԹԱՆ (հուն. թաքնվում եմ, լատ. Lanthanium), La, պարբերական համակարգի 111 խմբի քիմիական տարր: Լանթանիդների սկզբնատարրն է, կարգահամարը՝ 57, ատոմական զանգվածը՝ 138, 9055, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 5 d 6 s 2: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 139 La (99,911) և 138 La (0,089): Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Կ. Գ. Մոսանդերը (1839): Ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 2,9 . 10-3 (ըստ զանգվածի): Հայտնի են Լ-ի և ձևափոխությունները: Լ. սպիտակ-արծաթափայլ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 920°C, եռմանը՝ 3470°C, խտությունը՝ 6170 կգթ: Լ. սառեցնելիս (4,9K-ում) դառնում է գերհաղորդիչ (Լ.՝ 5,85 K-ում): Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք: Տաքացնելիս այրվում է կուրացնող փայլով: Օքսիդը՝ La 2O₃, ջրի հետ փոխազդելիս առաջացնում է հիդրօքսիդ՝ La(OH)3: Տաքացնելիս միանում է ջրածնին, թթվածնին, քլորին, ազոտին և այլ տարրերի: Ստացվում է LaCl 3-ի հալույթի էլեկտրոլիգով և այլ եղանակներով: Կիրառվում է չժանգոտվող և ջերմակայուն պողպատներ, թուջ, մանգանի և ալյումինի համաձուլվածքներ ստանալու համար: Օքսիդը մտնում է բարձրորակ օպտիկական ապակիների բաղադրության մեջ:
