ՀՍՀ/ԼԱՆԺԵՎԵՆ
ԼԱՆԺԵՎԵՆ (Langevin) Պոլ (23.1.1872—19.12.1946, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս և հասարակական գործիչ, Փարիզի ԳԱ անդամ (1934), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1929), Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: Ավարտել է ֆիզիկայի և քիմիայի դպրոցը (1891), այնուհետե՝ Փարիզի Նորմալ դպրոցը (1897): Աշխատել է Փարիզի համալսարանում և Քոլեժ դը Ֆրանսում (1909-ից՝ պրոֆեսոր): Դառնալով ֆիզիկայի և քիմիայի դպրոցի դիրեկտորը (1925)՝ վերակառուցել է այն բարձրագույն ուս. հաստատության (1926): Աշխատանքները վերաբերում են գազերի իոնացմանը, պարամագնիսականության ու դիամագնիսականության տեսությանը և ձայնագիտությանը: Հայտնագործել է (1902) ծանր իոնների գոյությունը, պարգել, որ մթնոլորտում հանդիպում են երկու տեսակ իոններ՝ սովորական և ծանր ու տվել այդ երևույթի բացատրությունը: Մշակել է պարա և դիամագնիսականության էլեկտրոնային տեսությունը, ինչպես նաև առաջարկել մագնիսականության հիմնական օրենքների տեսությունը: Լ-ի.զարգացրած վիճակագրական մեթոդը լայն կիրառություն է գտել: Նա մշակել է պիեզոքվարցի օգնությամբ գերկարճ առաձգական ալիքների ստացման մեթոդները, որոնք կիրառվել են ստորջրյա ազդանշանման, ուլտրաձայնային էխոլոտի համար: Մասնակցել է Ամստերդամի հակաֆաշիստական կոմիտեի (1932), Ֆրանսիայում ժող. ճակատի կազմակերպմանը (1935), 20 տարի աշխատել է մարդու իրավունքների լիգայում: 1944-ին ընդունվել է Ֆրանսիայի կոմկուսի շարքերը: 1946-ին ընտրվել է «Ֆրանսիա-ՍՍՀՄ» ընկերության նախագահ:
