Jump to content

ՀՍՀ/ԼԱՆՈԼԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱՆՈԼԻՆ լատ. lana—բուրդ և oleum—յուղ), կենդանական մոմ. ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս: Մածուցիկ գորշ-դեղնավուն յուղ է: Մնացած մոմերից տարբերվում է ստերինների (մասնավորապես խոլէսթերինի) մեծ պարունակությամբ: Լ. լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկացնող հատկությամբ: Կիրառվում է կոսմետիկայում, բժշկության մեջ՝ որպես հիմնական նյութ տարբեր քսուքներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկացնելու համար: